Իրանը ցանկանում է հանդիպել. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Թեհրանը տրամադրված է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։ «Իրանը ցանկանում է հանդիպել»,- ասել է Թրամփը:
Bloomberg գործակալությունը սեպտեմբերի 11-ին հայտնել է, որ Թրամփը Սպիտակ տանը քննարկել է հակաիրանական պատժամիջոցների թուլացման հնարավորությունը: Նաեւ, գործակալության տվյալներով, Սպիտակ տան աշխատակիցներն արդեն ձեռնամուխ են եղել Նյու Յորքում ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների հնարավոր հանդիպման նախապատրաստմանը:
Թրամփն ավելի վաղ քանիցս հայտարարել է, որ իր նպատակը Իրանի ներկայիս ղեկավարներին իշխանությունից հեռացնելը չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: