Թրամփը պլանավորում է մինչև տարեվերջ հանդիպել Կիմ Չեն Ունի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մինչեւ տարեվերջ հանդիպել ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ: Միացյալ Նահանգների ղեկավարը սեպտեմբերի 12-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան Հարավային բացատում։
«Որոշակի պահի, այո՛»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե այս տարի ինքը կհանդիպի արդյոք ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ: «Նրանք որոշակիորեն ցանկանում են հանդիպել, ես կարծում եմ, որ դա տեղի կունենա»,- հավելել է նախագահը:
Սեպտեմբերի 12-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը ճեպազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպումներ չեն պլանավորել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Ըստ որում նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ողջունում է ԿԺԴՀ-ի հայտարարությունն այն մասին, որ երկրի ղեկավարությունը հույս ունի ԱՄՆ-ի հետ միջուկազերծման շուրջը բանակցությունները վերսկսել սեպտեմբերի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: