Ամուլսարը՝ նոր «էլեկտրիկ Երեւան». այդ մասին զեկուցել են Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ բառացիորեն «տանուլ» են տալիս Ամուլսարի հարցում, նախաձեռնել են թեման հնարավոր ձեւերով «ջրելու» տարբերակներ առաջ քաշել՝ հանրային ուշադրությունը շեղելու համար։

Իշխանությունում հասկացել են, որ «սկանդալային ձերբակալությունների» շարքն այլեւս չի աշխատում եւ փորձում են հանրությանը նոր «տեսարաններ» մատուցել։ Սակայն փաստն այն է, որ բնապահպանները եւ ջերմուկցիները տրամադրված են բավականին վճռական եւ չեն պատրաստվում հետքայլ անել։

Ավելին, խոսակցություններ կան, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարը բոլոր նախապայմաններն ունի նոր «էլեկտրիկ Երեւան» դառնալու համար։

Առաջիկա օրերին սպասվում են ավելի զանգվածային ցույցեր, որոնց իրենց մասնակցությունը կբերեն նաեւ մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ շոուբիզնեսից։

Կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս մասին զեկուցվել է Փաշինյանին եւ նշվել, թե ինչ հնարավոր ռիսկեր կարող է դա ունենալ, այդ թվում՝ քաղաքական։

Պատահական չէ, որ նախօրեին տեղի ունեցած երթի ժամանակ ցուցարարները իրենց վանկարկումների մեջ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս