
«Մենք կհաղթահարենք Թրամփին՝ ամենավտանգավոր նախագահին մեր երկրի պատմության մեջ». Սանդերս

ԱՄՆ-ը վերածվում է օլիգարխիական տիպի պետության, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփի նման միլիարդատերերը վերահսկում են տնտեսական եւ քաղաքական կյանքը:
Սեպտեմբերի 12-ին այդ մասին հայտարարել է Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը՝ ելույթ ունենալով 2020 թականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման հավակնորդների երրորդ հեռուստաբանավեճում: Հյուսթոնից (Տեխասի նահանգ) հեռարձակումը վարել է ABC հեռուստաընկերությունը։
«Ավելորդ է ասել, որ մենք պետք է հաղթահարենք եւ կհաղթահարենք Թրամփին՝ ամենավտանգավոր նախագահին մեր երկրի պատմության մեջ»,- ասել է նա:
«Սակայն մենք ունակ ենք ավելիին: Մենք պետք է խոստովանենք, որ մեր երկիրը վերածվում էօլիգարխիական տիպի հասարակության, որտեղ մի խումբ միլիարդատերեր վերահսկում են տնտեսական եւ քաղաքական կյանքը: Եվ ես, երբ նախագահ դառնամ, պատրաստ եմ մարտահրավեր նետելու նրանց»,- հայտարարել է Սանդերսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: