Բաժիններ՝

Disney-ը ցուցադրել է Ջոլիի՝ Մալեֆիսենտայի վերածվելու գործընթացը

Disney ստուդիան Մալեֆիսենտայի մասին երկրորդ կինոնկարի՝ էկրան բարձրանալու նախաշեմին Անջելինա Ջոլիի երկրպագուներին ցուցադրել է դերասանուհու կերպարանափոխման գործընթացը: Մի քանի գրիմարարների աշխատանքը պատկերող տեսանյութը հրապարակել են «Ինստագրամ»-ում։

Ըստ որում «կերպարանափոխման» գործընթացը նկարահանված է հակառակ ընթացքով. իրականում հանդիսականին ցույց են տալիս մակիյաժը մաքրելու գործընթացը հակառակ կարգով: Սկզբում հյուսում են դերասանուհու ծամերը եւ կատարում մակիյաժը, իսկ այնուհետեւ դնում են եղջյուրները: Եզրափակիչ շտրիխը ժանիքներն են, որոնք Ջոլին դնում է ինքը՝ նախքան խցիկի առջեւ ժպտալը:

«Նա վերադարձավ խավար»,- տեսանյութի նկարագրության մեջ նշել են գրառման հեղինակները՝ կատարելով Back in black երգը, որը հնչում է ամբողջ տեսագրության ընթացքում:

https://www.instagram.com/p/B2QN1FkH0sc/?utm_source=ig_embed

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30