Սնոուդենը նշել է այն պայմանը, որի դեպքում կհամաձայներ վերադառնալ ԱՄՆ
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Մնոուդենը հայտարարել է, որ կվերադառնար ԱՄՆ եւ դատարանի առաջ կկանգներ սոսկ այն պայմանով, որ այն արդարացի եւ անաչառ կլինի։
National Public Radio ռադիոկայանի հեռախոսային հարցազրույցի ընթացքում ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակիցը հայտարարել է, որ կցանկանար հնարավորություն ունենալ երդվյալներին պատմելու, թե ինչու է ինքը գաղտնի տեղեկատվությունը տրամադրել լրագրողներին: Բացի դրանից, երդվյալները նաեւ պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու այն գաղտնի նյութերին, որոնք ինքը հայտնի է դարձրել, որպեսզի գնահատեն, թե ինքը ճիշտ է վարվել արդյոք: «Մեզ մոտ չի կարող արդարացի դատական քննություն լինել տեղեկատվության բացահայտման շուրջ, եթե երդվյալները չեն կարող գնահատել՝ ճիշտ է եղել արդյոք, թե՝ ոչ այդ տեղեկատվությունը բացահայտելը»,- ասել է Սնոուդենը:
Սնոուդենը 2013 թվականի հունիսին Washington Post եւ Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր է փոխանցել Համացանցում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: