Բաժիններ՝

«Սիրիայում պատերազմն իրոք ավարտվել է». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն ավարտված է: Այդ մասին նա պատմել է «Տրուդ» թերթին տված հարցազրույցում:

«Սիրիայում պատերազմն իրոք ավարտվել է: Երկիրն աստիճանաբար վերադառնում է բնականոն խաղաղ կյանքի»,- ասել է Լավրովը, նշելով, որ լարվածության առանձին օջախներ են պահպանվում Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող տարածքներում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Իդլիբին եւ Եփրատ գետի արեւելյան ափին:

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաաստանը հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման օգտին: Պատերազմի հետեւանքների հաղթահարումը կապահովի անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արեւելքում, հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս