Ֆրանսիան առաջարկել է պետական թվային արժույթ ստեղծել ԵՄ-ում
Ֆրանսիան առաջարկել է «ԵՄ-ում ստեղծել սեփական պետական թվային արժույթը» եւ «ԵՄ-ում արգելել Facebook-ի Libra կրիպտոարժույթի օգտագործումը իր ֆինանսական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով»:
Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը՝ ժամանելով Հելսինկի՝ ԵՄ-ի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Մենք պետք է ուսումնասիրենք միջազգային տրանզակցիաների արժեքի նվազեցման եւ արագության մեծացման լավագույն եղանակները ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ուստի ես եվրախմբի քննարկմանն եմ ներկայացրել պետական թվային արժույթի ստեղծման առաջարկությունը, այն նաեւ քննարկվելու է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ հոկտեմբերին Վաշինգտոնում կայանալիք հաջորդ նիստում»,-հայտարարել է Բրյունո լե Մերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: