«Վարչապետն ինձ հետ կադրային նշանակումներ չի քննարկում և ինձ հետ չի համաձայնեցնում»,- այսօր կառավարությունում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ի պատասխան հարցի, թե ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի թեկնածուներն ովքե՞ր են:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա Նոր Հայաստանը բնութագրող կարեւորագույն ցուցանիշներից մեկն է»:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը, առանց այդ «ապահարզանի» պայմանների վերաբերյալ վավերացված համաձայնագրի, պահպանվում է, չնայած երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցներին:
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վստահելի հարաբերությունների հիման վրա այդ հավասարակշռությունը թույլ էր տալիս զսպել մեր հարևանների ագրեսիան, շփման գծում երաշխավորել խաղաղություն և հանգստություն, սահմանափակել ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ և այլն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Այս տարի՝ անցած տարվա համեմատ, 98-ով քիչ ատենախոսություններ են ներկայացվել ԲՈԿ որակավորման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝ Ռուբինա Աթոյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է ստորագրել.
Դատարանների անկախության և անաչառության հասնելու ձգտումը եղել է բոլոր ժամանակների երազանք, որը, սակայն, ոչ մի պետության չի հաջողվել հասնել։
Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նման միջնորդություն նրան ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
«Աշխատակազմը բախվել է բազմաթիվ խնդիրների»,- ասաց նա՝ նշելով, որ կառավարությունը կայացրել էր մեկ անձից գնում կատարելու մասին որոշում:
Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը» դառնալուց զատ՝ էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բեւեռացումը։
ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ին Գյումրու կենտրոնական զբոսայգում, ժամը 11:00-ից: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Լյուսի Դայանը ներկայացրեցին միջոցառումների ծրագիրը:
Երեկ 168.am-ում հրապարակված «Վալերիյ Օսիպյանի՝ տարեսկզբին աշխատանքից սկանդալով ազատված օգնականը կրկին աշխատում է ոստիկանությունում» վերտառությամբ հրապարակումից ապահովման վարչության ավագ տեսուչ Գոռ Հակոբյանն ու ներկայացրեց իրադարձությունների ընթացքի իր տարբերակը։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին կտրականապես հերքել է այն մեղադրանքները, որ Թեհրանն իբր հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին:
«Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության մասին եզրակացությունը ստորագրվել է միաձայն, ստորագրել է անգամ հանձնաժողովի անդամ Վիլեն Խաչատրյանը, ով Ռուբեն Հայրապետյանի մտերիմն է: Ռուսական «Диссернет» կայքը տվյալները հավաքագրել է, և կարծում եմ՝ մոտ ժամանակներս կհրապարակի, և հանրությունը կտեսնի, թե ինչ մասշտաբի արտագրություն է արվել»:
Ռուսաստանի բնակիչների գրեթե երեք քառորդն (72 տոկոսը) գտնում է, որ երկրի իշխանությունները պետք է սահմանափակեն օտարերկրյա քաղաքացիների հոսքը, որոնք ՌԴ են ժամանում վաստակելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Երիտասարդ ակտիվիստները հավաքվել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ ի նշան նրա կողմից սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու դեմ բողոքի:
Լեհաստանի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Քշիշտոֆ Ստոպկան՝ Գդանսկի հայկական միությունում ներկայացրել է իր և պրոֆեսոր Անջեյ Ժեմբայի «Հայոց Լեհաստանը» գիրքը:
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հրավիրել է տասնյակ երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների, որտեղ շահագործվել են Boeing 737 MAX-երը, ոչ պաշտոնապես քննարկելու այդ շարքի ինքնաթիռների հավաստագրման գործընթացը:
Ընդհանրապես Անվտանգության խորհրդի նիստերը անցկացվում են համաձայն օրակարգի, որը որոշված է լինում նախապես: Նման հարց ԱԽ նիստում չի քննարկվել, իսկ տեղեկատվական «արտահոսքի» մասին նմանատիպ տեղեկությունները հարկ է համարել ցածրակարգ դեղին մամուլի շահարկումներ: Ավելին` ԱԽ նիստից արտահոսք չի կարող լինել:
Երեկ համացանցում հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին վերագրվող կեղծ փաստաթուղթ՝ իբր ուղարկված Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական հիմնարկի կողմից 2001 թվականի նոյեմբերի 1-ին՝ ուղղված Կրասնոդարի դատախազությանը։
Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա ձեռնարկված գրոհը Եմենի ժողովրդի նախազգուշացումն էր նրանց, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում:
«Եթե մարդը դուրս է գալիս և այդպես կոշտ, բայց զուսպ գնահատական է տալիս, նշանակում է՝ ինքն իր վրա վստահ է, որ դժվար կլինի իրեն որոշակի փաստերով ստիպել, որ հրաժարվի քաղաքական հայտ ներկայացնել»:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա Պարույր Ենոքյանին, որը տեղում մահացել է: