Բաժիններ՝

Ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը հանդես է գալիս միգրանտների ներհոսքի սահմանափակման օգտին

Ռուսաստանի բնակիչների գրեթե երեք քառորդն (72 տոկոսը) գտնում է, որ երկրի իշխանությունները պետք է սահմանափակեն օտարերկրյա քաղաքացիների հոսքը, որոնք ՌԴ են ժամանում վաստակելու համար: Այդ մասին վկայում են «Լեւադա-կենտրոն»-ի անցկացրած հարցման տվյալները։

Սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքների համաձայն, հակառակ տեսակետն ունի միայն յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին (հարցման մասնակիցների 9 տոկոսը) այն դեպքում, երբ հարցվածների 15 տոկոսն անտարբեր է իշխանությունների միգրացիոն քաղաքականության նկատմամբ: Հարցման արդյունքները ցույց են տալիս այն քաղաքացիների տեսակարար կշռի աճը, որոնք չեն ողջունում օտարերկրյա աշխատանքային ուժի ներհոսքը:

Այսպես, 2017 թվականի հուլիսին այդ կարծիքին էր ռուսաստանցիների 58 տոկոսը, մեկ տարի անց նրանց թվաքանակը հասել է 67 տոկոսի: Համառուսաստանյան հարցումն անցկացվել է 2019 թվականի օգոստոսի 22-28-ը: Դրան մասնակցել է 18 եւ ավելի բարձր տարիքի 1608 քաղաքացի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս