«ՍանիՏեք»-ի պատասխանը՝ Հայկ Մարությանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «ՍանիՏեք» ընկերությունն արդեն 6-րդ օրն է՝ դուրս չի եկել աղբահանության:
Հարցին՝ արդյոք դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման՝ քաղաքապետն ասել է.«Սա հիմք է հանդիսանում պրոցես սկսելու, որն ընթացքի մեջ է»:
168.am-ը կապ հաստատեց նաև «ՍանիՏեք» ընկերության հետ: Ընկերության մամուլի խոսնակը պատասխանեց. «Այս պահին չենք մեկնաբանում՝ շաբաթվա վերջում հանդես կգանք պաշտոնական բացահայտող հայտարարութրամբ»:
Ավելի վաղ «ՍանիՏեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իր կողմից ծառայությունների մատուցումը վտանագված է, քանի որ ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:
«ՍանիՏեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ համաքաղաքացիների ներողամտությունը հայցելով ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար:
Զարուհի Դիլանյան