ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը:
Քրեական հեղինակություն համարվող «Բոգո»-ի՝ Ռուբեն Կոստանյանի վերաբերյալ քրեական գործը նրա մասով կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։
Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:
Եթե տաքսիստները 6 ամսում վճարեն պետտուրքի մայր գումարները, տույժերից կազատվեն: Այս մասին պարզաբանում է հրապարակել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» (ՀՄԸՄ) Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը:
Մեր երկրում հանքարդյունաբերությունը ավանդական ոլորտ է, այն ներկայումս ապահովում է համախառն բյուջետային եկամուտների մոտ 9%-ը, և մոտ ապագայում տնտեսական այլընտրանք դեռևս չունի։
ՀՀ կառավարության նիստում այսօր որոշվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել 33 մլն 680 հազար դրամ:
Թեհրանն օգոստոսի 22-ին ներկայացրել է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն Իրանում ավելի զարգացած համակարգ է համարվում, քան Ս-300-ը, համալիրն օգոստոսի 22-ին՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը, պաշտոնապես ներկայացվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից:
Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգում զեկուցվող ոչ գաղտնի հարցերի շարքում ընդգրկված էր զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար 2.1 մլրդ դրամ հավելյալ միջոցներ տրամադրելու հարցը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ է կարծում, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դրվող նյութ չէ։
Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով::
Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ, եթե դու մեզ մեղադրում էիր կոռուպցիայի, կեղծիքի եւ ապօրինությունների մեջ, այսօր անում ես այն, ինչը անում էր նախկին իշխանությունը՝ հայտարարում ես, որ Ամուլսարի հանքարդյունաբերությունը պիտի աշխատի, որ հանքը պիտի շահագործվի եւ դա կարեւոր է մեր պետության համար, ասում ես, չկա ոչ մի բնապահպանական խնդիր եւ այլն։
Օգոստոսի 17-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհի հաղորդում էր տվել, որ օգոստոսի 16-ին, ժամը 23.30-ին, Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի մոտ նկատել է, որ պայուսակից գողացել են «Այֆոն 7» բջջային հեռախոսը:
Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ո՞ւր ենք տանում երկիրը:
Աֆղանստանում օգոստոսի 21-ին ամերիկացի երկու զինվոր է սպանվել: Այս մասին ասված է հաղորդագրության մեջ, որը օգոստոսի 22-ին հրապարակվել է ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության կայքում:
Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ երկխոսելու Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների կողմից ռազմական սպառնալիքների պայմաններում, նրանց գործողությունները նոր սառը պատերազմ են հրահրում:
Օգոստոսի 20-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Օրովիլ քաղաքի օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում այրվել է Cessna Citation մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը: Այս մասին հայտնել է տեղի ճանապարհային ոստիկանությունը:
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
ՀՀ ԱԱԾ-ն հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքում մեկնաբանել է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ դա հնարավոր կլինի սոսկ Ղրիմը «վերադարձնելուց» եւ Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին:
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:
Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել, որ Սեւանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի եւ ուղղությունների զարգացման գծով ղեկավարի հետ, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։