Բաժիններ՝

«2.1 մլրդ դրամ հատկացնում ենք մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար». Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգում զեկուցվող ոչ գաղտնի հարցերի շարքում ընդգրկված էր զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար 2.1 մլրդ դրամ հավելյալ միջոցներ տրամադրելու հարցը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նիստի սկզբում առաջարկեց նախագիծը գաղտնի քվեարկել:

«Այս թեմայով հրապարակային ասել ենք, 2.1 մլրդ դրամ հատկացնում ենք մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար»,- հստակեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումներ են իրականացվում:

Մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը: Այդ գումարով նախատեսվում է ՊՆ շենքային պայմանների բարելավում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս