Կառավարությունը «Իրազեկ քաղաքացիների միավորում» Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական հ/կ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին 33 մլն 680.000 դրամ տրամադրեց

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել 33 մլն 680 հազար դրամ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը զեկուցեց, որ այդ ֆինանսավորումը կհատկացվի դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման համար:

Ըստ նրա՝ 16.2 մլն դրամը կհատկացվի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական կազմակերպությանը, 17 մլն 480 հազար դրամը՝ ԹՀԻԿ-ին:

«Պետք է նշեմ, որ երկու կազմակերպություններն էլ Հայաստանում լայնածավալ փորձ ունեն թե՛ ՏԻՄ, թե՛ խորհրդարանական ընտրությունների ոլորտում»,- ասաց Ծ.Սողոմոնյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց այս որոշումը. «ՀՀ կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը և սա այդ միջոցնեռումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է, եթե չեմ սխալվում»:

Տեսանյութեր

Լրահոս