Իրանը ներկայացրել է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը
Թեհրանն օգոստոսի 22-ին ներկայացրել է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն Իրանում ավելի զարգացած համակարգ է համարվում, քան Ս-300-ը, համալիրն օգոստոսի 22-ին՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը, պաշտոնապես ներկայացվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից: Դա հետեւում է այն հաղորդագրությունից, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում:
Համալիրն արդեն փորձարկումներ է անցել 2017 թվականին: «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը մշակվել եւ լիովին նախագծվել է Իրանում, իրանցի զինվորականները նշել են, որ համալիրը ներկայացնում է Ս-300-ի համեմատությամբ ավելի զարգացած համակարգ, որը կարող է մրցակցել ռուսական զենիթահրթիռային համալիրների հետ:
Զենիթահրթիռային համալիրն՝ ուղղաձիգ արձակման կայանքով, Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, հանդերձված է «Սայադ-4» հրթիռներով եւ կարող է խոցել զանազան օդային թիրախներ, այդ թվում՝ կործանիչներ եւ «անտեսանելի ինքնաթիռներ», անօդաչուներ, թեւավոր ու բալիստիկ հրթիռներ 27 կիլոմետր բարձրության եւ 200 կիլոմետր հեռավորության վրա:
Ըստ որում՝ համալիրը կարող է թիրախները հայտնաբերել ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: