ԵՊՀ թվով 29 աշխատող օգոստոսի 26-ից կշարունակի աշխատել համալսարանում: Օրեր առաջ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը դիմել էր ԵՊՀ ահկոմիտեին՝ թվով 29 աշխատողի օգոստոսի 26-ից աշխատանքից ազատելու համաձայնություն ստանալու համար:
Իսրայելը պետք է հասկանա, որ Իրաքի, Լիբանանի եւ Սիրիայի նկատմամբ իր ագրեսիան հետեւանքներ է ունենալու, այս երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է գտնվել «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիայում անցկացվող Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:
168.am-ի տեղեկություններով շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ի գիշերը Գնդեվազում տեղի է ունեցել ծեծկռտուք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև: Գնդեվազից մեր զրուցակիցը պատմեց, որ ծեծկռտուքի արդյունքում Գնդեվազի երկու բնակիչ հայտնվել է հիվանդանոցում.
Թուրքիայի Վան քաղաքի քաղաքապետին աշխատանքից հեռացնելուց հետո երկրի ներքին գործերի նախարարության հրամանով աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի ևս 8 պաշտոնյա: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Միջուկային գործարքով նախատեսված հանձնառությունները կրճատելու եւ իրենց խոստումների կատարմանը վերադառնալու համար համաձայնագրի մնացած մասնակիցներին երկամսյա ժամկետ տալու Իրանի նախաձեռնությունը հնարավորություն է տալիս խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել Յոթի խմբի (G7) Բիարիցի գագաթնաժողովին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ժամանմանը, բայց չի ցանկացել հանդիպել նրա հետ:
Նախորդ հրապարակման մեջ՝ «Ով կձևավորի հաջորդ իշխանությունը», շեշտել էի, որ այդ հարցը ամուր կապակցված է մեկ այլ հարցի հետ՝ «ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում երկրում»։ Այդ հարցերի պատասխանները պետք է գտնել միասին։
Ըստ Իվանյանի՝ փորձաքննության իրականացման համար չափորոշիչներ էին սահմանվել ոչ միայն ընկերության, այլև փորձագետների համար, և մրցույթը հաղթեց «Էլարդ» ընկերությունը, որը համապատասխանում է միջազգային չափանիշերին՝ ունի միջազգային հավատարմագրում.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն անցած գիշեր հեռախոսով կապվել է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչների հետ եւ բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու ցանկություն հայտնել: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Լիդիանի կայքում հրապարակված են բաժնետրերի ցանկը և այն ընկերությունների ցանկը, որոնք ֆինանսական ներդրում են կատարել տվյալ ծրագրում: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի մանակցությանը, բաժնետեր լինելուն, այդ հարցի հասցեատերը Կոմիտեն չէ»,- ասաց նա:
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում:
Գերմանիան Եվրոպական Միության խորհրդին հայտնել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընտրություն զուգորդվում է ԱՄՆ քարտեզի կապույտ և կարմիր գունավորմամբ։ Քարտեզի նման գունավորումը նոր երևույթ չէ, սակայն նախկինում գույների կիրառումը հստակ չէր, և դրանք իրենց ներկայիս կարևորությունն ու լայն կիրառումը ստացել են առավելապես 2000թ. նախագահական ընտրություններից հետո։ Ներկայումս, կարմիր նահանգներն ասոցացվում են Հանրապետականների, իսկ կապույտ նահանգները՝ Դեմոկրատների հետ։
«911» ծառայությանը օգոստոսի 25-ին, ժամը 22:46-ին տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցում գտնվող անասնագոմի մոտակայքում այրվում է անասնակեր:
Արայիկ Պարանյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Լոռի-Բերդ-Նոյեմբերյան ջրագիծը Արճիս գյուղի տակով է անցնում, հիմա առաջին հերթին այդտեղ պետք է պոմպ կառուցվի, մոտ 2 կմ պետք է ջուրը բարձրացվի, որպեսզի լցվի ջրամբարը, նոր այնտեղից մատակարարվի ամբողջ գյուղին, մինչև որ ներքին ցանց կառուցենք: Սա ներառված է մարզի հրատապ ծրագրերի մեջ: Նույն խնդիրը նաև Լճկաձորում է»:
64 կգ քաշային բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի կանանց առաջնությունում:
Լոնդոնում տեղի է ունենում Նոթինգ հիլի 53-րդ կառնավալը, որը համարվում է ամենամեծը Եվրոպայում եւ աշխարհում երկրորդը Ռիո դե Ժանեյրոյիրց հետո, տեղեկացնում է BBC-ն:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը համալրվել է ևս երեք ֆուտբոլիստով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
գոստոսի 25-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի ՀԱ Բ4 թաղամասի թիվ 38 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում։
Կազբեգիում (Մցխեթի-Մթիանեթի տարածաշրջան)՝ վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու, օգոստոսին ձյուն է տեղացել: Այդ մասին գրել է Facebook սոցիալական ցանցի օգտատեր Նիկա Գոմիաշվիլին: Նա նաեւ հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում են ձնածածկ լեռները:
Ինդոնեզիայի ափերի մոտ աղետի ազդանշան է տվել նիկելի հանքաքար տեղափոխող բեռնատար նավը, ինչից հետո դադարելէ կապի դուրս գալ: Այս մասին հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի մամուլի ասուլիսը` ուղիղ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է:
Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Տեղում պարզվել էր, որ մի խումբ անձինք ակումբի հարակից տարածքում կատարում են խուլիգանական գործողություններ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։
Իսրայելի զինված ուժերն օգոստոսի 26-ին անօդաչուների միջոցով հարվածներ են հասցրել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն արմատական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է An Nahar թերթը: