
Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում

64 կգ քաշային բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի կանանց առաջնությունում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
«Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոնը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ»,- հայտնում է ՀԱՕԿ-ը:
Վաղը պայքարը կսկսի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: