Բաժիններ՝

Միջուկային գործարքով հանձնառությունների կրճատումը բացում է դիվանագիտության ճանապարհը. Ռոուհանի

Միջուկային գործարքով նախատեսված հանձնառությունները կրճատելու եւ իրենց խոստումների կատարմանը վերադառնալու համար համաձայնագրի մնացած մասնակիցներին երկամսյա ժամկետ տալու Իրանի նախաձեռնությունը հնարավորություն է տալիս խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուանին:

«Ինչո՞ւ ենք մենք դա անում: Որպեսզի հնարավորություն տանք դվիանագիտությանը, քաղաքական գործընթացին եւ բանակցություններին»,- ասել է Ռոուհանին՝ մեկնաբանելով Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կրճատումը եւ համաձայնագրի մյուս մասնակիցներին երկամսյա ժամկետի տրամադրումը:

Ըստ որում, ինչպես նշվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում, նա ընդգծել է, որ «մեկ տարի առաջ Թեհրանի դեմ սահմանվել են ամենախիստ տնտեսական պատժամիջոցները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս