Լոնդոնում ընթանում է Նոթինգ հիլի 53-րդ կառնավալը
Լոնդոնում տեղի է ունենում Նոթինգ հիլի 53-րդ կառնավալը, որը համարվում է ամենամեծը Եվրոպայում եւ աշխարհում երկրորդը Ռիո դե Ժանեյրոյիրց հետո, տեղեկացնում է BBC-ն:
Կառնավալն անցկացվում է ամեն տարի օգոստոսի վերջին հանգստյան օրերին Լոնդոնի Նոթինգ հիլի շրջանում: Այս անգամ կառնավալը նշանավորվել է ամռան վերջին հանգստյան օրերի համար աննախադեպ շոգ եղանակով. օգոստոսի 25-ին Լոնդոնում գերազանցվել է օգոստոսի վերջին հանգստյան օրերի ջերմաստիճանի ռեկորդը, որը պահպանվում էր 2001 թվականից:
Տոնը մեկնարկել է օգոստոսոսի 25-ին տեղական ժամանակով առավոտյան 6:00-ին: Տոնակատարությունները կտեւեն մինչեւ օգոստոսի 26-ի 22:00-ը, բուն կառնավալային շքերթը կավարտվի օգոստոսի 26-ի 20:30-ի կողմերը: Ինչպես սպասվում է, այս տարի կառնավալ կայցելի շուրջ մեկ միլիոն մարդ: Նաեւ, կազմակերպիչների կանխատեսումներով՝ միջոցառումը Լոնդոնի բյուջե կբերի ավելի քան 100 միլիոն ֆունտ (122 միլիոն դոլար):
Կառնավալի գլխավոր մասը զգեստավորված երթն է եւ ներկայացումը պրոֆեսիոնալ արտիստների մասնակցությամբ: Նոթինգ հիլի կառնավալն սկիզբ է առել 1960-ական թվականներնին, երբ Լոնդոնի այդ շրջանը դարձավ տուն Կարիբյան ավազանի երկրներից ներգաղթյալների շատ համայնքների համար: