Թեհրանն Իսրայելին նախազգուշացրել է տարածաշրջանում ագրեսիայի հետևանքների մասին
Իսրայելը պետք է հասկանա, որ Իրաքի, Լիբանանի եւ Սիրիայի նկատմամբ իր ագրեսիան հետեւանքներ է ունենալու, այս երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Իսրայելը պետք Է հասկանա իր ագրեսիվ գործողությունների հետեւանքները եւ դրանց գինը»,- ասել է Ռաբիին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:
Նրա խոսքով՝ «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան պարզորոշ հասկանալ է տվել, որ Իսրայելի գործողություններն առանց պատասխանի չեն մնա:
Ռաբիին նշել է, որ Իրանը դատապարտում է Իսրայելի կողմից տարածաշրջանի երկրների նկատմամբ ցանկացած ագրեսիա եւ ճանաչում է Իրաքի, Լիբանանի եւ Սիրիայի ինքնապաշտպանության իրավունքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: