
Բնակարանի ննջարանում այրվել են անկողինը՝ ամբողջությամբ, 1 պատուհան և 1 պահարան

գոստոսի 25-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի ՀԱ Բ4 թաղամասի թիվ 38 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:37-ին, մարվել՝ 22:57-ին: Բնակարանի ննջարանում այրվել են անկողինը (ամբողջությամբ), 1 պատուհան և 1 պահարան (մասամբ):