«Ռեալը» բաց կթողնի Բեյլին ԱՊԼ՝ 65 մլն եվրոյի դիմաց
«Ռեալը» շարունակում է դիտարկել կիսապաշտպան Գարեթ Բեյլի վաճառքի տարբերակները:
Ինչպես տեղեկացնում է Abc.es-ը, մադրիդյան ակումբը հույս ուներ, որ վալիացին կտեղափոխվեր «Ցզյանսու Սունին», ինչի պատճառով էլ որոշվել էր նրան չհայտավորել թիմի կազմում Audi Cup մրցաշարին մասնակցելու համար:
30-ամյա ֆուտբոլիստը տվել էր չինական ակումբ տեղափոխվելու համաձայնությունը, բայց «Ցզյանսու Սունինը» բարելավված առաջարկ չարեց նախքան Չինաստանում տրանսֆերային պատուհանի փակվելը՝ հուլիսի 31-ը:
Հիմա «Ռեալը» հույս ունի վաճառել Բեյլին ԱՊԼ-ի ակումբներից մեկին: Ընդ որում, ակումբը նախատեսում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 65 մլն եվրո: Տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 8-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը