Մոուրինիոն կարոտում է ֆուտբոլը, բայց սպասում է վերադարձի հարմար պահի
Ժոզե Մոուրինիոն առանց ակումբի է այն բանից հետո, երբ դեկտեմբերին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից:
«Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը խոստովանում է, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի, և ավելացնում է, որ ինքը դեռ ունի այնքան «կրակ», որ գլխավորի ինչ-որ բարձրակարգ ակումբ՝ բարձր մակարդակով:
«Իրականում սա առաջին անգամն է, երբ ես ունեմ ժամանակ մտածելու համար: Վերջին 20 տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ ես հուլիսի վերջում հանգստանում եմ»,- ասել է Մոուրինիոն Sky Sports News-ի հետ զրույցում:
«Ես ժամանակ ունեմ մտածելու, խորհելու, վերլուծելու համար, և ես զգում եմ, որ Զեն (Մոուրինիոյի մականունը մանուկ հասակում) լի է կրակով:
Իմ ընկերներն ինձ ասում են՝ վայելիր ժամանակը, վայելիր հուլիսը, վայելիր օգոստոսը, վայելիր այն բաները, որոնք քեզ հետ դեռ չեն պատահել: Անկեղծ ասած, ես չեմ կարող վայելել: Ես այնքան ուրախ չեմ, որ վայելեմ:
Ես չգիտեմ: Ազնվորեն, ես չգիտեմ: Ես գիտեմ միայն մեկ բան, որ ես չպետք է զգացմունքներիս վստահեմ: Ես պետք է իմաստուն և իրատես լինեմ:
Ես չեմ կարող ընտրություն կատարել միայն աշխատանքի վերադառնալու ցանկության հիման վրա, իսկ ես շատ եմ ուզում դա: Մենք պետք է ընտրենք ճիշտ նախագիծ, ճիշտ մոտիվացիա:
Ես ուզում եմ ավելի ուժեղ լինել, քան երբևէ: Ես շատ բան եմ սովորել, շատ օգուտներ եմ քաղել իմ օգնականների հետ, որպեսզի մենք լինենք լավ թիմ, կրկին պատրաստ լինենք մեծ բաների համար:
Ուստի պետք է մտածեմ: Մենք պետք է մտածենք և վերլուծենք և ճիշտ որոշում կայացնենք»,- նշել է պորտուգալացի մասնագետը:
Ավելի վաղ Մոուրինիոն նշել էր, որ իրեն տեսնում է ինչ-որ հավաքականի գխավոր մարզչի պաշտոնում:
Սիրարփի Աղաբաբյան