Ճապոնիայի խորհրդարանում առաջին անգամ կաթվածահար պատգամավորներ են հայտնվել
Օգոստոսի 1-ին Ճապոնիայի խորհրդարանի նիստին առաջին անգամ մասնակցել են ծանր տեսակների հաշմանդամություն ունեցող վերջերս ընտրված երկու պատգամավորներ՝ 61-ամյա Յասուհիկո Ֆունագոն եւ 58-ամյա Էյկո Կիմուրան: Ինչպես նշում է BBC News-ը, երկուսն էլ գամված են հաշմանդամության սայլակներին եւ գրեթե լիովին կաթվածահար վիճակում են։
Նրանք խորհրդարանի վերին պալատ են անցել հուլիսի 21-ի ընտրությունների արդյունքներով: Երկուսն էլ ներկայացնում են ապրիլին ստեղծված «Ռեյվա Սինսենգումի» կուսակցությունը, որի խնդիրն է՝ մարտահրավեր նետել իստեբլիշմենտին ու հաստատված նորմերին եւ օգնել այն կատեգորիաների քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են ավանդական հասարակության մեջ:
Ֆունագոն ունի կողային ամիոտրոֆիական սկլերոզ կամ Լու Գերիգի հիվանդություն: Հիվանդությունը զարգացել է 2000 թվականից, այժմ նա կաթվածահար վիճակում է եւ կարող է խոսել միայն համակարգչի միջոցով եւ ասիստենտի օգնությամբ: Կիմուրան կաթվածահար է մանկությունից, այժմ նրա միայն աջ ձեռքն է գործում: Երկուսն էլ օգտագործում են հաշմանդամության անվավոր սայլակների խոշորացված տարբերակներ, եւ երկուսն էլ օգնականների մշտական ներկայության կարիք ունեն:
Ինչպես հայտնել է Kyodo News-ը, հուլիսի 28-ից խորհրդարանի շենքում սկսել են նրանց աշխատատեղերի եւ ենթակառուցվածքի բարեկարգումը լիագումար նիստերի դահլիճ մուտքի հնարավորություն ունենալու համար: Դահլիճում նրանց տեղերն ընտրել են հետեւի շարքում՝ ելքի հարեւանությամբ. դրա համար այնտեղից ապամոնտաժել են ավելորդ բազկաթոռները: Դրանք վարդակներով են սարքավորել բազկաթոռների եւ բժշկական սարքավորումների լիցքավորման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Japan renovated its parliament chamber to be wheelchair accessible for its first 2 lawmakers with severe disabilities, Yasuhiko Funago and Eiko Kimura. People cheered as they took their places. pic.twitter.com/liEyWQMa5K
— AJ+ (@ajplus) August 1, 2019