Բաժիններ՝

Երևան-Սևան ճանապարհին՝ պայթյունի վայրից մեքենան տանելու միջադեպով մեկ քաղաքացի ձերբակալվել է. ոստիկանություն

Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է դեպքի վայր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031