Բաժիններ՝

«Այս հարցում քաղաքական պատկանելության խնդիր չկա, կա միայն հայի ինքնության պահպանության խնդիր». ՀՀԿ երիտթևն այցելեց Եռաբլուր

Երեկ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպից հետո, այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության երիտթևն այցելեց Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելով զոհված հերոսների շիրիմներին։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության երիտթևը կազմակերպել է երիտասարդական ֆորում, որի աշխատանքները մեկնարկել են այսօր և հաշվի առնելով Եռաբլուրում տեղի ունեցած հրեշավոր միջադեպը՝ որոշել են ֆորումի աշխատանքները սկսել հենց Եռաբլուրից։

«Մենք չենք փորձում գտնել մեղավորների, պարզապես պետք է նկատենք, որ ազգային ինքնության գիտակցությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, սա այն խնդիրն է, որը պարտավոր է լուծել յուրաքանչյուր հայ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

168.am-ի այն հարցին, թե ՀԿԿ երիտթևը բացի այս նախաձեռնությունից, այլ նախաձեռնությամբ ևս հանդես կգա՞, քանի որ առաջին անգամը չէ, երբ Եռաբլուրում միջադեպ է գրանցվում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ իրենց այցը լավագույն օրինակն է:

«Այս հարցում քաղաքական պատկանելության խնդիր չկա, կա միայն հայի ինքնությունը պահելու խնդիր»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս