Apple-ում դադարել են օգտատերերին գաղտնալսել Siri-ի միջոցով
Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է օգտատերերի անանուն հարցումները գաղտնալսելը, որոնք, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ընկերությունն ուսումնասիրում էր ձայնային օգնականի աշխատանքը բարելավելու համար: Ինչպես գրումէ The Verge-ն, այդ որոշումը հաջորդել էThe Guardian թերթի հրապարակմանը, որում Apple-ի աշխատակիցը պատմել է, որ ընկերության կապալառուները հազվադեպ չէ, որ լսում են օգտատերերի գաղտնի խոսակցությունները եւ տեղեկանում նրանց բժշկական ախտորոշումների, քրեական ակտիվության եւ ինտիմ կյանքի մասին։
«Մենք ձգտում ենք առավելագույնս բարելավել Siri ձայնային օգնականի հնարավորությունները՝ դրա հետ մեկտեղ պաշտպանելով օգտատերերի գաղտնիությունը»,- հայտարարել է Apple-ի ներկայացուցիչը The Verge-ին հղած իր ուղերձում:
Ընկերությունում հավաստիացրել են, որ ստուգում են սկսել եւ դադարեցրել Siri-ի ատտեստավորման ծրագիրն ամբողջ աշխարհում: Բացի այդ, ծրագրային ապահովման ապագա նորացումների շրջանակում օգտատերերին թույլ կտան, որ նրանք իրենք որոշեն՝ մասնակցել արդյոք ձայնային օգնականի գնահատմանը: Ընդ որում՝ Apple-ում չեն ճշտել, թե դա նշանակում է արդյոք, որ ընկերությունն իր սերվերներում այլեւս չի պահպանում օգտատերերի ձայնային գրանցումները:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ձայնային գրանցումների թվում, որոնք հայտնվում են Apple-ի կապալառուների տնօրինության ներքո, լինում են ոչ միայն որոնողական հարցումներ: Համակարգում առկա սխալների պատճառով, որոնք հանգեցնում են միկրոֆոնի ոչ ճիշտ գործարկման, ձայնագրություններում լսվում են մարդկանց խոսակցությունները, հաղորդել է ԱՍՍ-ը: