
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը կվերաբերեն Չինաստանից ներմուծվող խաղալիքներին, IPhone-ներին ու զենքին

Ամերիկյան նոր մաքսատուրքերը, որոնք Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա կսահմանվեն սեպտեմբերի 1-ից, կվերաբերեն մանկական խաղալիքներին, հագուստին, կոշկեղենին, ինչպես նաեւ այնպիսի էլեկտրոնային սարքերի, ինչպիսք են IPhone սմարթֆոնները եւ նույնիսկ զենքը: Օգոստսի 1-ին այդ մասին հայտնել է «Աքսիոս» պորտալը։
Նոր սակագների սահմանումը կհանգեցնի այն բանին, որ ԱՄՆ-ը տուրք կդնի Ամերիկա ուղարկվող ամբողջ չինական ներմուծման վրա: Պորտալի տվյալներով՝ մաքսերը կվերաբերեն հագուստի այնպիսի առարկաների, ինչպիսք են վերարկուները, տաբատները, շորտերը, շրջազգեստները, զգեստները եւ նույնիսկ ներքնազգեստը: Բացի դրանից, տուրքերը կվերաբերեն նաեւ էլեկտրոնային սարքերին՝ IPhone սմարթֆոններին, միկրոֆոններին, թվային խցիկներին, ականջակալներին, խաղային կցուրդներին: Ըստ որում, «Աքսիոսի» տվյալներով՝ մաքսերը կտարածվեն նաեւ հրազենի՝ ռեւոլվերների, ատրճանակների, հրացանների եւ զենքի այլ տեսակների վրա:
Մնացած ապրանքների թվում ցանկում նշված են մանկական խաղալիքները, կաթնամթերքը, ծաղիկները, բանջարեղենը եւ մրգերը, համեմունքը, ալկոհոլը, կահույքը եւ տան համար ապրանքները, մարզական գույքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: