«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ դիմել է քաղաքապետարան՝ ստանալու Երևանի քաղաքապետարանի և «ՍանիՏեք» ընկերության միջև կնքված պայմանագիրը, և չի ստացել պատասխան.
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրք դեսպանների կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին։
Օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 83-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մասամբ կախվել ձորը, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ուժեղացված ծառայություն՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը:
ԱՄՆ-ն անահնգստացած է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, Թուրքիայի կողմից տեղի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունից։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օգոստոսի 6-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ընդգրկուն ճգնաժամ առաջացնել շինարարության ոլորտում:
ԱՄՆ զինվորական պատվիրակության և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտի ստեղծելու թեման:
Մեր ներկայի իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ այս երկրում իրենցից ավելի խելացի և կարող ուժեր կան, և փակ սենյակում քննարկում անելուց առաջ լավ կլինի գոնե այդ մարդկանցից մի քանիսի հետ խորհրդակցեն:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին:
Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել և պիտի ասի՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Ընդ որում, սա պիտի դառնա նոր ժամանակների համահայկական կարգախոս, ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն անընկճելի է ու անպարտելի։
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր բոլոր Visa Infinite և Visa Platinum քարտապաններին օգտվել Lounge Key ծառայությունից և վայելել աշխարհի 100 երկրների 300 քաղաքների 550 օդանավակայանների VIP գոտիները:
Առնվազն ութ մարդ է զոհվել Հուբեյի նահանգում (Կենտրոնական Չինաստան) հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է SINA լրատվական պորտալը:
Ոչ միայն հայրենիքի, այլ նաև հին ու նոր կայսրությունների բանակներում և բոլոր արդար ու նվիրական դատերի պաշտպանության մեջ հայ ազատամարտիկի տիպարը հանրահայտ է՝ սկսած նախապատմական թե դասական պատմության օրերից մինչև այսօր:
Պլանային աշխատանքների ավարտից հետո Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, հարակից առանձնատների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների և Զովունի գյուղի գազաթողարկման աշխատանքները կիրականացվեն օգոստոսի 6-ի ժամը 15.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում:
«ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են։ Տնտեսական աճը կազմել է 6.5%։ Սա կայուն ցուցանիշ է, քանզի ի տարբերություն ապրիլի, մայիսի և այլն ցուցանիշների, երբ թմբկահարվում էին միայն դրական դինամիկա ունսեցող ճյուղերը, այս անգամ ընդգրկված են տնտեսության բոլոր հատվածները։ 9.7, 9.2, 7.1 և այլն տոկոսներ չկան։ Կիսամյակի թիվն է՝ 6.5։
«Ավելի մեծ լպիրշություն, քան նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից Արցախի, բանակի, տնտեսության կամ կոռուպցիայի, իրավունքի ու դատարանների մասին խոսելնն ու օրվա իշխանությանը այդ հարցերում քննադատելն է չկա»։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Կվարելի քաղաքում:
Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով:
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանի բնակավայրերից շուրջ 16 հազար բնակիչներ են տարհանվել զինամթերքի պահեստում պայթյուններից եւ հրդեհից հետո:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա:
Օգոստոսի 6-ին, ժամը 08:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանգստյան օրերին Միացյալ Նահանգների Էլ Պասո (Տեխասի նահանգ) եւ Դեյթոն (Օհայոյի նահանգ) քաղաքներում տեղի ունեցած մարդկանց զանգվածային գնդակահարման դեպքերի լույսով խոստացել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում հասնել բնակչության շրջանում մարտական հրազենի առկայության լիակատար արգելքի:
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օգոստոսի 5-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 3-րդ մասնաշենքի խցերից մեկում՝ հատակում ներկառուցված թաքստոցից, հայտնաբերել են արգելված իրեր՝ 11 բջջային հեռախոս, խաղաթղթի 11 տրցակ, բջջային հեռախոսի 6 մարտկոց, 2 USB լար, համակարգչային 1 մկնիկ, լիցքավորման սարքի 1 գլխիկ, 20 լիտր ինքնաշեն եղանակով պատրաստված ոգելից խմիչք և 0,750 լիտր բժշկական սպիրտ:
Օգոստոսի 6-ին ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողություն է տեղի ունեցել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում. ուղիղ 74 տարի առաջ ամերիկյան В-29 Enola Gay ռմբակոծիչն ատոմային ռումբ նետեց քաղաքի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 7-ին կժամանի Էլ Պասո (Տեխասի նահանգ), որտեղ օգոստոսի 3-ին հրաձգությունից 22 մարդ է զոհվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման վերաբերյալ՝ այդ ցուցակում ներառելով երկրի Կենտրոնական բանկը եւ PDVSA պետական նավթընկերությունը: