ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել աշխարհի բոլոր օդանավակայանների VIP գոտիներից

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր բոլոր Visa Infinite և Visa Platinum քարտապաններին օգտվել Lounge Key ծառայությունից և վայելել աշխարհի 100 երկրների 300 քաղաքների 550 օդանավակայանների VIP գոտիները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Lounge Key ծառայությունը նախատեսված է Visa Infinite և Visa Platinum այն քարտապանների համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և շատ ժամանակ անցկացնում օդանավակայաններում: Եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել, թռիչքների միջև գոյացել է երկար ժամանակահատված կամ պարզապես չվերթից առաջ կա ցանկություն հանգստանալու լռության մեջ, ապա Lounge Key ծառայությունը հենց Ձեզ համար է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Պրեմիում քարտապանները կարող են օգտվել VIP գոտու ծառայություններից անվճար՝

  • Visa Infinite քարտերով տարեկան 6 անգամ
  • Visa Platinum քարտերով տարեկան 2 անգամ

Lounge Key ծառայությունը հաճախորդին թույլ է տալիս`

  • կազմակերպել հանդիպումներ գործընկերների հետ, եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել,
  • աշխատել համակարգչով՝ ինտերնետային ցանց ազատ մուտք գործելու հնարավորությամբ, հարմարավետ աթոռներով և սեղաններով, հագեցած առանձին աշխատանքային գոտիներում,
  • ցնցուղ ընդունել` աշխատակցից ստանալով լոգանքի պարագաներ,
  • ճաշել բիզնես-սրահում՝ հաճելի և հարմարավետ մթնոլորտում, առանց ռեստորան այցելելու:

VIP գոտում գտնվելու համար բավական է VIP գոտու աշխատակցին ներկայացնել Ձեր Visa Infinite / Visa Platinum քարտը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում և 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս