Եթե երեխան հիվանդանում է, բուժել պետք է հորը և մորը

Այս հոդվածի մեջ բավականին օգտակար ինֆորմացիա կա այն ծնողների համար, ովքեր մտածում են, որ՝

1. Բոլոր երեխաներն էլ հիվանդանում են։

2. Բժշկությունը կօգնի մեզ։

3. Երեխան այսպես թույլ է ծնվել։

Կարդացեք նաև

Ի՞նչ պետք է յուրաքանչյուր ծնող նախ և առաջ իմանա իր ընտանիքի մասին։

Բեղմնավորումից մինչև 12 տարեկանը ծնողներն են կրում լիակատար պատասխանատվություն այն ամենի համար, ինչ կպատահի իրենց երեխաների հետ։ Ոչ թե որովհետև ինչ-որ մեկն ասել է, կամ  այդպես է գրված, այլ՝ որովհետև երեխան էներգապես և ինֆորմացիոն կերպով ամբողջովին ենթարկվում է ծնողներին։

Մայրը պատասխան է տալիս այն բանի համար, թե ինչպես է իրեն զգում երեխան։

Հայրն իր հերթին՝ պատասխանատու է երեխայի հետ տեղի ունեցող ամեն ինչի համար, ինչպես նաև երեխայի մոր ինքնազգացողության համար։

Ստացվում է, որ հայրերը պատասխանատու են ամեն ինչի համար։

1. Մոր ազդեցությունը երեխայի վրա։

Բեղմնավորումից մինչև 12 տարեկանը սկսվում ու տևում է երեխայի մարմնի կառուցումը։ Մայրը, այսպես կոչված, «շինանյութի» միակ աղբյուրն է մինչև երեխայի ծնվելը, և նրանից հետո եղած էներգետիկայի։

Այն, որ հղիության ընթացքում չի կարելի խմել, ծխել, թմրանյութ օգտագործել ու Մակդոնալդսներում սնվել, հասկանալի է։ Թույնը մնում է թույն։ Բայց կա և այն, ինչը ծնողները չգիտեն։

Մարմնի ձևավորումը ուղղակիորեն կապված է կնոջ հոգեկան վիճակի հետ, այնքան ուղղակիորեն, որ ոչ մի թույն ի վիճակի չէ երեխային այնքան վնաս պատճառել, որքան մեկ հոգեկան շեղում ունեցող կինը։

Հղիության ընթացքում բոլոր հոգեկան շեղումները, բոլոր սթրեսները ազդում են երեխայի մարմնի նորմալ կառուցվածքի վրա։ Հղիության ընթացքում մայրը պետք է երկաթյա հանգստություն պահպանի ու պոզիտիվ լինի, ապրի իր երեխայի շուտափույթ ծննդի ուրախության սպասման մեջ։ Ինչ որ մայրը զգում է, այն էլ երեխայի մեջ դրվում է։ Սա աքսիոմա է, որի հետ վիճելն անօգուտ է։

Ծնվելուց հետո մինչև 12 տարեկանը երեխան մոր հետ էներգետիկ պորտով է կապված, և մայրը լիովին վերահսկում է նրա ներքին վիճակը։ Անգամ, եթե հղիությունը նորմալ է ընթացել, ծնվելուց հետո, հատկապես, եթե դա 1-ին երեխան է, մայրն ընկնում է պանիկայի մեջ երեխայի յուրաքանչյուր փռշտոցից։

Հիպերտագնապայնությունը նորմալ է երեխա ունեցող յուրաքանչյուր մոր համար։ Այստեղ խոսքը ամենապարզ բնազդների մասին է, սակայն պետք է հաշվի առնել, որ երեխայի համար մոր կրած տագնապի ողջ զգացողությունը փոխանցվում է երեխային։

Եթե մայրը շարունակ վախենում է երեխայի վիճակի համար, նրա այդ վախերը առարկայական տեսք կստանան, ու նա կսկսի անընդհատ հիվանդանալ։

Մորից ստացած էներգետիկայի որակը կարգավորվում է վերջինիս վիճակով։

Պոլիկլինիկաները լիքն են տագնապած կանանցով, որոնց երեխաները շարունակ հիվանդ են։ Պատճառը մոր վիճակն է։

Կամ դուք երեխային սնում եք դրական էներգետիկայով, սիրով, հոգատարությամբ, բարեհաճ եք նրա նկատմամբ, քնքուշ, կամ էլ դողում եք վրան՝ սնելով վերջինիս վախերով, կասկածներով, տագնապներով, հոգսերով, փնթփնթոցով, հոգնածությամբ։

Իսկ եթե ձեր երեխան նաև տանը սկանդալների ականատես է լինում, ապա երեխան կլցվի չարությամբ, կատաղությամբ ու նյարդային կլինի, և դա ակնթարթորեն կարտահայտվի նրա օրգանների վրա։

Գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենում երեխայի հետ, որին սնում են նեգատիվով… Նա լցվում է նեգատիվ էներգիայով, որով էլ սնվում են մակաբույծները, և որպես արդյունք՝ ունենում եք մի ամբողջ հավաքածու՝ նվնվոցից մինչև ճիճուներ։

Մակաբույծները չեն ապրում դրական էներգիայի մեջ, քանի որ լափելու ոչինչ չեն ունենում։

«Վարակվել է» կամ «մրսել է» թեմաներով բոլոր տեսությունները հիմարություն են։ երեխան կարող է ցուրտ եղանակին մտնել սառույցով լի ջրի մեջ ու դրանից հետո անգամ չփռշտալ, եթե մայրը չսկսի այդ թեմայով մտահոգվել։ Սակայն կարող է մրսել հենց այնպես, դատարկ տեղը։

Հենց որ սեզոնային գրիպների մասին ինֆովիրուսները դրվում են շրջանառության մեջ, շատ մայրեր սկսում են դողալ, ու հենց այդ մայրերի երեխաներն են երաշխավորված հիվանդանում։

Ցանկացած ընտանեկան կոնֆլիկտ ու սթրես երեխայի անխուսափելի հիվանդության պատճառ են։

Մայրերը պետք է հիշեն, որ հիվանդությունը սիմպտոմ է, այլ ոչ պատճառ։ Ինչ տեղի է ունենում երեխայի հետ, նրա էներգետիկայի խաթարման հետևանք է։

Բարձր ջերմությունը այն մեխանիզմի հետևանքն է, որ օրգանիզմը պատճառների դեմ պայքարում է ինքնուրույնաբար։

Քթից հոսող լորձը անշունչ մակաբույծ-բակտերիաների ամբողջություն է, որոնք սնվել են նեգատիվ էներգետիկայով, և որոնց օրգանիզմը բարեհաջող կերպով ոչնչացրել է։

Ջերմությունն իջեցնելով՝ դուք երկարացնում եք մակաբույծների կյանքը ու երեխային ստիպում եք ավելի երկար ու ծանր հիվանդանալ։

Մարմնի իմունիտետը շատ ավելի խելացի է, քանի ծնողների գերակշիռ մասն ու բժիշկները միասին վերցրած։ Ձեռք մի տվեք ջերմությանը. Այն ցանկացած հակագրիպինից լավ է աշխատում։ Երեխային քիմիական պրեպարատներ տալով՝ դուք խաթարում եք պատճառներին արձագանքելու նրա ներքին պրոցեսները։

Եթե չեք հավատում մոր և երեխայի էներգետիկ կապին, ձեր վիճակը, ընտանեկան սկանդալները, նյարդային վիճակը գրի առեք մի սյունակում, իսկ մյուսում՝ երեխայի վիճակն ու նրա հիվանդության պատմությունը։

2. Հոր ազդեցությունը երեխայի ու նրա մոր վրա։

Հայրը կարևոր ֆիգուր է, ով ազդում է ընտանիքի առողջական վիճակի վրա։ Պատճառը շատ ու շատ պարզ է։ Հենց հայրն է կառավարում այն, թե ինչ վիճակում է գտնվում մայրը, իսկ մորից կախված է ընտանիքի բոլոր անդամների վիճակը։

Եթե կինն անընդհատ նյարդային է, կռիվներ է սարքում, դա հոր թերությունն է, ինչպես և՝ դրա հետևանքով երեխայի հիվանդությունները։

Հոր խնդիրը մոր վրա չգոռալն է, այլ նրան հանգստացնելը, ամեն ինչ անելը, որ նա իրեն լավ զգա, թեթև, հանգիստ, ուրախ։

Եթե ընտանիքում ամուսինը չի կառավարում կնոջ վիճակը, չի ցրում նրա տագնապները, սթրեսները, կուտակված նեգատիվը, վախերը, ապա տանը կհիվանդանան բոլորը։

Հենց այդ պատճառով էլ ընտանիքում իրադարձայնության ծրագրավորումը տղամարդու գործն է, և նա բավականաչափ ուժեղ պետք է լինի դա անելու համար, այլապես նա կկորցնի վերահսկողությունը, և այն կստանա կինը, որի հետևանքները շատ վատը կարող են լինել։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս