Բաժիններ՝

Երեք տարի առաջ այս օրերին բացվեց «օվերտոնի պատուհանը». մարդասպան ահաբեկիչների քարոզին լծվեց ողջ սորոսական ագիտպրոպը

Գրող-հրապարակախոս, «ՎԵՏՕ» հակասորոսական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.

«3 տարի առաջ այս օրերին բացվեց «օվերտոնի պատուհանը»: Մարդասպան ահաբեկիչների քարոզին լծվեց ողջ սորոսական ագիտպրոպը: Արտասահմանյան գործակալական ցանցը լվանում էր բոլորի ուղեղները, հերոսացնում բանկոմատ թալանող, բժիշկ պատանդ վերցնող, մարդասպան տականքին:

Սոց ցանցերում հա-հա հի-հի էր: Մարդիկ հռհռում էին պատանդ բժիշկի և բուժքրոջ անունների վրա, էմոցիոնալ անկայուն էգերը գրգռվում էին Պավլիկի տղու հայացքից: Իսկ Երևանի փողոցներում արյուն էր հոսում: Պոստ պահող սպայի արյուն: Այդ արյան մեջ չլփացնելով ոչխարի հոտի նման մարդկանց խմբերով քշում էին մարդասպանության դեպքի վայր: Ուզում էին արյունը ավելի առատ լիներ: Դե սրանք սիրում են հայի առատ արյուն: Սրանք սրբություն չունեն, սրանք կրոն չունեն, սրանք հայրենիք չունեն, սրանցը միայն սորոսից վերցրած դոլարն է գրանտի տեսքով:

Այսօր ահաբեկիչներին դատապարտելուց տեսա շատերին ովքեր 3 տարի առաջ մարդասպան էին փառաբանում, էլի ուշ չի…
Ապաշխարեք, գոնե ինքներդ ձեր առաջ ու ձեր արած էշությունը մաքրեք այսօր դատապարտելով մարդասպաններին:

Դե, իսկ ես ու իմ նման 4-5 մարդ մեր տեսակետների մեջ կայուն ենք: Ինչ գրել ու ասել ենք 3,5,10 տարի առաջ կարող ենք վստահ կրկնել այսօր:Պետության դեմ կրակածներին ամենախիստ պատիժ:

Իսկ ես այսօր 3 սպանված սպաների հիշատակի առաջ խոստանում եմ, ոչնչացնել ՀՀ-ում արտասահմանյան գործակալական ցանցը ու շատ շուտ:

Հ.Գ. նկարում 24 տարեկան վիրավոր տղայի ձեռքն է: Այդ երիտասարդի վրա ըստ գործի նյութերի դիմահար կրակել է «ձմեռ պապիի» դեմքով ավազակ տականքը… արտաքինը խաբուսիկ է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս