Բաժիններ՝

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գողության դեպք է արձանագրվել

Հուլիսի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գողության դեպք արձանագրվեց։ Մի տղամարդ մտել էր հիվանդանոց աշխատակիցներից մեկի աշխատասենյակ ու հափշտակել նրա բջջային հեռախոսը՝ պատճառելով շուրջ 400․000 դրամի վնաս։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդը հուլիսի 14-ին ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին ու տեց խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ՝ քննությամբ պարզվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031