Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները խստացրել են Վենեսուելայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել օպերատիվ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հանդիպման ընթացքում ԱԻ նախարար, օպերատիվ աշխատանքային շտաբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է աշխատակարգը, ըստ որի նիստերը գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ անմիջապես:
Տարոնիկ համայնքի բնակիչների խոսքով՝ այրվում է մոտ 4 հա տարածք:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գործարար Յուրա Ադյանից շորթել են առանձնապես խոշոր չափերի գումար։ Մասնավորապես սպառնացել են վնասել նրան եւ նրա ընտանիքի անդամներին՝ պահանջելով 250 մլն դրամ։
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի ալ Դուլեյմիի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին որոշում է ստորագրել, որով Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 19-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Այստեղ չկան աղյուսակներ, թվեր, ցուցանիշներ, բանաձևեր, գծապատկերներ, փորձարկման տվյալներ, հղումներ, և այլն: Սա գիտական հոդված չէ։ Հնարավորինս պարզեցված ընդհանրացումներ և մոտեցումներ են:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հուլիսի 19-ին հանդիպել է Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է «Գերմանական Մարշալ» հիմնադրամի նախագահ Կարեն Դոնֆրիդի հետ:
«Միջազգայնորեն որոշ տենդենցներ կան՝ ուժեղացվում է ատելություն, բռնություն, խտրականություն քարոզող խոսքը, բայց սա չի նշանակում, որ քաղաքական խոսքի պաշտպանության շրջանակները նեղացվում են»,- այս մասին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը ասաց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը:
«Ամեն ինչ դեռ առջևում է, իսկ «հպարտ քաղաքացին», «այսուհետ ամեն ինչ որոշող ժողովուրդն» ու «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց ուղղակի խաբել են…»:
Տնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը:
«Հաջորդ կին թեկնածուն, ենթադրում եմ, լինելու է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը հուլիսի 19-ին ընդունել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների, ինչպես նաև՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
«Քաղաքապետարանի աշխատակիցները եկել, հանգիստ ասել են, մենք էլ ապրանքը վերցրել-գնացել ենք ուրիշ կողմ ու ժամերով այն չենք կարողացել վաճառել: Թող թողեն ապրենք էլի, ի՞նչ են ուզում»:
Սյունիքի մարզի «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում ապօրինի գործող շինություն է ապամոնտաժվում:
Հուլիսի 19-ին, ժամը 19:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջիբրալթարի Գերագույն դատարանը Մեծ Բրիտանիայի այդ անդրծովյան տարածքի իշխանություններին իրավունք է տրամադրել Grace 1 լցանավի կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու եւս 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 15-ը:
«Երեկ երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կառավարման առումով որոշակի սխալներ ունեն, հանկարծ պարզվեց, որ այդ սխալների հիմքը կոռուպցիան է։ Եղբայր, հասկացանք, կոռուպցիան երևույթ է, որի դեմ պետք է պայքարենք, բայց կառավարելու խնդիրը բոլորովին ուրիշ է»,- նշեց նա։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանն ասաց, որ այդ կենտրոնը պետք է համալսարանին՝ ուսանողության շահերը պաշտպանելու, և ուսանողական հարցերի շոշափման իմաստով ինքը կարևորում է կենտրոնի լինելիությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
«Այդ սեփականաշնորհված բուդկայի՞ն էիք դուք տասնյակ դիմումներ ներկայացնում, դուք, այսինքն՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ-ն, դատավորները, արդյո՞ք այդ բուդկայի հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների ՍԴ նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են ՀՀ»։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը Բարձրագույն դատական խորհրդում քննարկման ընթացքում կասկածներ է հայտնել, որ իր շուրջ ստեղծված գործընթացը կարող է կապ ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Ատելության խոսքի տարափը, ըստ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սկսվել է անցյալ տարվա հայտնի քաղաքական իրադարձությունների ընթացքում, երբ կոնկրետ քաղաքական խմբի մասին ատելության խոսք էր տարածվում: Նա այս մասին որոշ դրվագներ հիշեցրեց այսօր կայացած «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ.
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն այդ միավորման երկրներին կոչ է արել «Հըզբոլլահ» շիաների լիբանանյան շարժումն ահաբեկչական խմբավորում հայտարարել:
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի 2019-2020 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությունը:
ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից կստանանք խորհրդատվական կարծիք, որը կկարևորենք այս գործում որոշում կայացնելու համար, բայց այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ սահմանադրական դատարանը։