Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 19-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 17:28-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031