Բաժիններ՝

Արմավիրի մարզի 2 համայնքում այրվում են ցորենի արտեր

Արմավիրի մարզի 2 համայնքում ցորենի արտեր են այրվում: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հրդեհներից մեկը բռնկվել է Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում, երկրորդը՝ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին հարակից տարածքում:

Տարոնիկ համայնքի բնակիչների խոսքով՝ այրվում է մոտ 4 հա տարածք: Նրանք դեպքի մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն: Կրակից վնասվել են մոտ 10 տարեկան ծառեր, հիմնականում բարդիներ և պտղատու ծառեր:

Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին բռնկված հրդեհն էլ ընդգրկվում է մոտ 3 հա տարածք: Հրդեհի վայրն ամբողջովին ծխապատ է, և բնակիչներին տարածքին մոտենալ չի հաջողվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031