Բաժիններ՝

Ջիբրալթարի Գերագույն դատարանը Grace 1 լցանավի կալանքը երկարացրել է մինչև օգոստսի 15-ը

Ջիբրալթարի Գերագույն դատարանը Մեծ Բրիտանիայի այդ անդրծովյան տարածքի իշխանություններին իրավունք է տրամադրել Grace 1 լցանավի կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու եւս 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 15-ը: Հուլիսի 19-ին այս մասին իր կայքում հաղորդել է Gibraltar Chronicle թերթը։

Դատարանի վճռի մասին հրատարակությանը հայտնել է Ջիբրալթարի գլխավոր դատախազ Մայքլ Լլամսը: Սույն վճիռն, ինչպես նշում է թերթը, ընդունվել է հուլիսի 19-ին կայացած կարճատեւ դատական ունկնդրումների ժամանակ, որոնց զանգվածային լրատվամիջոցները ներկա չեն եղել:

Դատարանն այդ որոշումը կայացրել է Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիանո Պիկարդոյի հանդիպումից հետո երկու օր անց, որը տեղի է ունեցել Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության շենքում՝ բրիտանա-իրանական հարաբերություններում լարվածության ապաէսկալացման ուղիների որոնման հաշվարկով: Հենց նույն օրը Պիկարդոն այդ թեման քննարկել է նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031