Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվում է 100-ից ավելի ապրանքատեսակ: Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄԷ օդային բեռնափոխադրումների գինն ավելացել է՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով գործարարների համար:
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
«Թվիթեր» սոցիալական ցանցը ջնջել է Իրանի հետ կապված 4800 հաշիվ, ինչպես նաև ավելի փոքր թվով հաշիվներ Ռուսաստանից, Վենեսուելայից և Իսպանիայից:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 13-ին կայացել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը:
Հունիսի 16-ին՝ ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում կկազմակերպվի հովանոցների փառատոն:
Եվրամիությունը լրացուցիչ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերին ԵՄ-Հայաստանի գործընկերության խորհրդի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Մոգերինին հիշեցրել է, որ 2016-2020թթ. համար ԵՄ-ը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կունենա՞ այս իշխանությունը բավարար գիտելիք, կամք և փորձառություն այս ամենն անելու համար»:
Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն այս տարի կլինի մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատճառներ փնտրել իր հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավոր ձախողումն արդարացնելու համար։
Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկվում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում։
ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 18:00-20:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը նոր շունչ է ստացել։
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով:
Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով առաքելության տվյալներով՝ 3332 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր, եւս շուրջ 7 հազարը վերքեր են ստացել
Վերջին ամիսներին, հատկապես իշխանամերձ դեմքերի և իշխանամերձ լրատվամիջոցների հռետորաբանությունն Արցախի նկատմամբ կտրուկ փոխվել է, ինչը միանշանակ մտահոգության լուրջ տեղիք է տալիս: Պարբերաբար հնչում են այնպիսի կոչեր ու մեղադրական հնչերանգ ունեցող արտահայտություններ, որոնք բոլոր ճանապարհներով տանում են փակուղի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Երևանի և Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ՀԴՄ կտրոններին՝ նշելով, որ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ այս տարի Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել:
Լիբանանյան U-news լրատվական գործակալությունը, որը մասնագիտանում է Պարսից ծոցի երկրների, Թուրքիայի եւ Իրանի վերաբերյալ նորությունների թողարկման բնագավառում, զետեղել է Օմանի ծոցում այրվող լցանավի տեսագրությունը։
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալի» հետ չի քննարկել կիսապաշտպան Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխության հարցը:
«Հասարակության մեծ մասը համոզված է, որ եղել է թալան, կոռուպցիա, բյուջեի մսխում և այլն: Մի տարի է՝ խոսում են, ոչ մի փաստ չկա: Կա՛մ սուտ են ասում, կա՛մ իրավապահները վատ են աշխատում: Ասում են՝ այսինչ մարդն ամենաշատ կաշառքն է վերցրել, մեկ էլ տեղեկանում ենք, որ այդ մարդը Հայաստանում չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Հիմա սա ընդամենը նախագիծ է, դրել են շրջանառության մեջ և սպասում են հանրության արձագանքին, եթե արձագանք չեղավ կամ թույլ եղավ, բնականաբար, այն կդարձնեն օրենք, հակառակ պարագայում՝ օրենքը կյանքի չի կոչվի»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականին:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի տասը թեկնածուներից յոթն անցել են քվեարկության երկրորդ փուլ, որը թորի անդամների շրջանում անցկացվում է Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որպես կենաց-մահու պայքար չի դիտարկում: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձել է այն խոսակցություններին, թե Հայաստանի կառավարությունն օտար ուժերի ազդեցության տակ է: Նա ընդգծել է, որ եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը, այդ վարչապետը մեկ վայրկյան իրավունք չունեն մնալ Հայաստանի դրոշի ներքո:
Մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Փաշինյանը ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդ էր, իսկ այսօր խոսքեր է շռայլում ԵԱՏՄ-ի ընձեռած դրական հնարավորությունների մասին:
168.am-ի հետ զրույցում Արթուր Դանիելյանն Արմեն Փամբուխչյանի հայտարարությունների առնչությամբ ասաց, որ ինքն էլ չի հիշում, թե ինչից սրվեցին իրենց հարաբերությունները, փոխարենը՝ շատ լավ հիշում էր թե՛ իր ծանոթությունը ներկայիս իշխող քաղաքական ուժի առաջնորդի հետ, թե՛ իրենց հարաբերությունների սրման պատճառները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորումը: