Օմանի ծոցում նորվեգական Front Altair լցանավի վրա հրդեհը մարվել է, աղտոտում տեղի չի ունեցել:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ ուրիշի քարտով առերևույթ կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատարան ըննդեմ քաղաքացի Էլինար Հայրապետյանի` իր մասին զրպարտություն իրականացնելու համար:
Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված ջահը հասցրին հայ ֆիդայապետին, ստացան նրա օրհնությունը, ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով պատասխանող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է:
Հունիսի 14-19-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Ափսոսանքով ենք նշում Գրենոբլի վարչական դատարանի կողմից Վալասնս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ քաղաքների և Դրոմի նահանգի ու Արցախի Հանրապետության տեղական և տարածքային մարմինների միջև ստորագրած Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկումը»,-այս մասին ասվում է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի, Նիկոլա Դարագոն Վալանսի քաղաքապետ, Օվերնյ-Ռոն Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում Մերձավոր եւ Միջին Արեւելքի կայունությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մեր պայքարը ոչ մի շահ չունի, ոչ մի ակնկալիք չունի: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պետք է հրաժարական տա: Մեր պայքարը կվերջանա այն դեպքում, երբ բերեն կենդանասեր, հասկացող տնօրենի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ջամբո»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը:
Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով:
Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագծով սահմանված արտոնությունը կվերաբերի միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողներին: Նախագիծը ԱԺ կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն և կքննարկվի լիագումար նիստում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵԱՀԿ-ի գործող ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ հունիսի 14-ին կայացած հանդիպմանը հայտարարել է, որ իր գործունեության հանգուցային գերակայությունը կրակի դադարեցումն է Դոնբասում։
Աշխարհասփյուռ հայության գաղթօջախները սփռված են տասնյակ երկրներում: 2008 թվականին ստեղծված Սփյուռքի նախարարության ղեկավարման հարցում կար մի չգրված, բայց շատ կարևոր կոնսենսուս՝ Սփյուռքի հարցերով պատասխանատուն չի ներկայացնելու որևէ առանձին վերցրած համայնք, երկիր, Սփյուռքի կրոնական կամ քաղաքական կազմակերպություն:
Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012 թ. ծնված Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 2014թ. ծնված Ք. Գ-ին։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրներ չունի:
«Իմ կարծիքով՝ հրաժարականների շարանն արդեն հուշում է, թե ինչպես է աշխատել Բարձրագույն դատական խորհուրդը, այսինքն՝ եթե իրենք էլ հասկանային, որ իրենք լավ են աշխատել և արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը, և չէր լինի այս կոնֆլիկտը դատարանների և ԲԴԽ-ի միջև:
Հունիսի 13-ին, ժամը 21.50-ին, Երևանի Վաղարշյան փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 55 տարեկան կնոջ, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) կողմից հունիսի 13-ին Անի Պլազա հյուրանոցի «Դվին» սրահում իրականացվեց ասուլիս-քննարկում «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում առաջադիմել է:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում:
Լոբի, կարտոֆիլ, կանաչեղեն ուտելը Սյունիքում վտանգավոր է. shantnews
Թուրքիան շարունակում է ժխտողականության լկտի քաղաքականությունը:Արտգործնախարար Չավուշօղլուն առաջարկում է ինչ-որ աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Մինչ տարբեր հարթակներում քննարկվում է անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորվածությունը, հնարավոր մոդելներն ու հնարավոր հետևանքները, մեր կողքին ընթանում է «սողացող» անցումային արդարադատություն:
Հունիսի 14-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սիմոն Պողոսյանին և 79-ամյա Սերյոժա Ջառահյանին, որը տեղում մահացել է, իսկ 75-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Ավստրալացի Բրենտոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զենադիայի Քրայսթչերչ քաղաքում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է ընդունել իր մեղքը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։