Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է «Ռեալի» հետ քննարկել Բեյլի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալի» հետ չի քննարկել կիսապաշտպան Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխության հարցը:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, մադրիդյան ակումբը տեղեկացրել է, որ գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ունի տրանսֆերային այլ նպատակներ:

«Մանչեսթեր Յունայթեդը» բազմիցս հետաքրքրվել է Բեյլով, մասնավորապես, 2017-ին ֆուտբոլիստին ցանկանում էր ստորագրել Ժոզե Մոուրինիոն:

Բեյլը գտնվում էր ակումբի գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդի տրանսֆերային ցուցակում, սակայն որոշվել է, որ 29-ամյա ֆուտբոլիստն այլևս չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» ռազմավարությանը, քանի որ ակումբը նպատակ ունի երիտասարդ ֆուտբոլիստների ստորագրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս