«Սա թուլության նշա՞ն է։ Ո՛չ, հենց վստահության նշանն է». Զոհրաբ Մնացականյան

«Մենք մնում ենք հավատարիմ մեր պայմանավորվածություններին, ամեն ինչ անելու ենք, որ դա իրականություն դառնա, հիմա այդ առումով աշխատում ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով զինադադարի մասին պայմանավորվածությունների մասին։

Նա ցավ արտահայտեց օրերս ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան կապակցությամբ։

«Ինչ վերաբերում է զինադադարի պահպանման պայմանավորվածությանը, մենք շարունակելու ենք պայմանավորվածությանը հետևել, ամրապնդել և պնդել, որ այդ համաձայնությունները պիտի պահպանվեն և ամրապնդվեն։ Սա թուլության նշա՞ն է։ Ո՛չ, հենց վստահության նշանն է, որ անհրաժեշտ է։ Եթե մենք գնանք ավելի խիստ իրավիճակի, դրա վատթարացման ուղղությամբ, դրա հետևանքները լինելու են շատ-շատ ծանր, անդրադարձ է լինելու բոլոր առումներով»,- ասաց Մնացականյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930