Բաժիններ՝

Շալուա համայնքի ղեկավարը հերքում է իր վրա ճնշումների գործադրման մասին տեղեկությունները

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարների, մասնավորապես` Շալուա համայնքի ղեկավար Գևորգ Գևորգյանի վրա` ստորագրահավաք իրականացնելու ժամանակ:

Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գ. Գևորգյանն ասել է, որ այդ ամենը աբսուրդ է և չի համապատասխանում իրականությանը:
Նրա խոսքով` իր աշխատանքային գործունեության 21 տարիների ընթացքում որևէ խոչընդոտ չի առաջացել, և սա պարզապես վիրավորանք է իր անձի հանդեպ:

«Սամվել Բաբայանի շտաբի ներկայացուցիչները, ովքեր հայտարարություն են տարածել, թե ինձ վրա գործադրվում են ճնշումներ, նույնիսկ հրաժարականի պահանջով, սխալվել են: Հրաժարական ես կարող եմ ինքս տալ, սակայն որևէ մեկը չի պահանջել և ոչ էլ վախեցրել է ինձ: Արտուշ Մխիթարյանի կողմից ևս որևէ ազդեցություն չի եղել»,- նշել է Գ. Գևորգյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս