Բաժիններ՝

Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է

Արցախի Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար 1984թ. ծնված Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է:

«Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։  Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ` 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն և 1975թ ծնված Ա.Ե-ն ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս