Բաժիններ՝

Հոգեգարներին բնորոշ 5 նշաններ

Եթե նկատեք գոնե մեկ կետ, ապա վազեք, ինչքան ուժ ունեք

Դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ շփվում եք հոգեգարի հետ, քանի որ նա կարող է լինել բարեհամբույր ու շփվող: Այդպիսի մարդիկ չեն դիմում ֆիզիկական հարձակումների, նրանք նախընտրում են հոգեբանական հնարքները:

Ինչպես ճանաչել հոգեգարին:

Հոգեգարները հիանալի զրուցակիցներ են ու կարող են իրենց խոսելաձևով գրավել դիմացինին, սակայն իր մտքերում նա արդեն կարող է մտածել ու գծել ձեզ բարոյապես ճնշելու իր պլանը, կամ ձեզնից հասնել նրան, ինչ իրեն պետք է:

Հոգեգարների նշանները:

1. Նրանց պատմածներում ամեն ինչ սուտ է կամ ինքնարդարացման փորձ:
Հոգեգարները բացարձակ սուտ են խոսում: Նրանք կարող են խոստանալ անիրագործելին և իրենց մասին պատմելիս հորինել իրենց կյանքին վերաբերող փաստերը:

2. Նրանք իրենց պահում են այնպես, ասես ձեր հովանավորներն են:
Հոգեգարները գիտեն, թե ինչպես ազդեն ձեզ վրա, որ դուք ձեզ անհարմարավետ ու մեղավոր զգաք:

3. Նրանք ձգտում են մեղադրել ձեզ:
Հոգեգարներն ուզում են ավելի լավ զգալ իրենց այն բանի հաշվին, որ բոլորի ներկայությամբ վիրավորում ու մեղադրում են մարդկանց: Դա նրանց մեծ բավականություն է պատճառում:

4. Հոգեգարների մեջ կարելի է տեսնել մի քանի տարբեր անձնավորությունների:
Նրանք տարբեր կարող են լինել ամեն օր, նրանք այդպես ազդում են ձեզ վրա: Զոհ ձևանալով` նրանք կարող են նաև մանիպուլյացիայի ենթարկել ձեզ, ու դուք կտրվեք դրան:

5. Նրանք իրենց զոհի տեղ են դնում:
Որևէ պարագայում հոգեգարը չի ընդունի, որ սխալ բան է արել: Նա ձեզ մեղավոր կճանաչի, իսկ դուք կսկսեք ինքներդ ձեզ մեղավոր զգալ:

Եթե դու որևէ մեկի մոտ վերը թվարկվածներից թեկուզ մեկ կետ նկատեք, ապա զգույշ եղեք նրա հետ: Նա հեշտությամբ կարող է ձեզ բարոյապես և էներգետիկ մակարդակում ոչնչացնել:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս