Կառավարությունը հավանություն տվեց «Մեդիացիայի արդյունք հանդիսացող՝ վեճերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ստորագրմանը:
Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող Դ. Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Մշակույթի նախարարությանը կհատկացվի 9 մլն 144 հազար դրամ:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում մայիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած «Կանայք և երիտասարդները որպես փոփոխությունների շարժիչ ուժ․ քաղաքացիական ներգրավվածությունից որոշումների կայացում» խորագրով կլոր սեղան-քննարկում։
«Ես չեմ կարող ասել, թե ինչու է նման հայտարարություն արվել, ինչ կասկածներ կան։ Այնուամենայնիվ դրանք ներքին զարգացումների կոնտեքստում են, որոնք առաջընթացի հնարավորությունն էապես նվազեցնում են»,- ասաց նա։
Մայիսի 30-ին` ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն պարզաբանում է տարածել Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ջրօգտագործողների բողոքի ցույցի պահանջների հետ կապված:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանի չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 30-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախորդ ամսին ՀՀ ԱԺ-ում կազմակերպված՝ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական նիստին, ինչպես նաև մայիսին ԱԺ-ում մեկնարկած՝ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներին:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է նախաձեռնել Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքների երաշխավորման նպատակով, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմանը:
«Փաշինյանը թող իմանա, որ արտաքին ուժերի ներքաշումը ՀՀ ներքին քաղաքականության մեջ ոչ միայն անբարոյական է, այլև հակաօրինական՝ քրեորեն պատժելի հանցագործություն»։
Լիոնում պայթյունի նախապատրաստման կասկածյալն ընդունել է, որ գործել է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:
«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվեց։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը զրուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց վաղն ընդունել ակցիայի մասնակիցներին՝ քննարկելու խնդիրը:
Մայիսի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Նյու Յորքում հանդիպել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը երկու տոկոսով նվազել է հարցման արդյունքների համաձայն, որը Եվրախորհրդարանի ընտրություններից հետո անցկացվել է Odoxa կենտրոնի կողմից։
2019 թվականի ՀՀ պետական բյուջեով հարկային եկամուտների մեծությունը պլանավորվել է շուրջ 1 տրիլիոն 401 միլիարդ ՀՀ դրամ: 2018 թվականին պետական բյուջեի փաստացի հարկային եկամուտների մեծությունը կազմել է 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է պահպանի միասնությունը աշխարհում նոր սառը պատերազմը կանխելու համար:
Անցած մեկ օրվա ընթացքում Հորդանանից եւ Լիբանանից ավելի քան 1200 սիրիացի փախստականներ են վերադարձել Սիրիա: Այդ մասին ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկատվական ամփոփագրում։
«ՀՀ օրենսդրությամբ նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, Ազգային ժողովն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև Ազգային ժողովի և նախագահի պատկերացումները համընկնեն»:
Femen ֆեմինիստական շարժման շուրջ 60 ներկայացուցչուհիներ բողոքի ակցիա են անցկացրել Լուվրի առջեւի Պալե-Ռոյալ պալատի մերձակայքում: Այդ մասին հայտնել է AFP-ն:
Հիմա ինչպե՞ս հասկանանք Գեղամ Գևորգյանի դուռ փակելու փաստը հանկարծ մոռանալու հանգամանքը։ Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում այս ընտրությունը, բացի, թերևս, այն հանգամանքից, որի պատճառով արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան ազատեց իր զբաղեցրած պաշտոնից։
Երևանի Մետրոպոլիտենի «Շենգավիթ» – «Գործարանային» կայարանների հատվածում մայիսի 30-ին, ժամը 16:01-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
Մայիսի 30-ին, ժամը 13.20-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։
ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր շրջանառվում, որ թեկնածու Գեղամ Գևորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Դա արդարության հարց է, համակարգի նկատմամբ վստահության բարձրացման հարց է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով վեթինգի խնդրին։
Ավստրիայի ժամանակավոր կանցլեր կնշանակվի երկրի Սահմանադրական դատարանի նախագահ 69-ամյա Բրիգիտե Բիրլյայնը:
Անկարայի դատարանը մայիսի 30-ին 119 թուրք զինվորականների ցմահ բանտարկության է դատապարտել 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար:
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ ՀՀ ԱՎԾ-ի, 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանն ավելի շատ ալյուր է ներկրել, քան ամբողջ 2017թ. ընթացքում։
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատական լսումները կշարունակվեն հունիս 12-ին: