
Յանգը կարող է միանալ Ռունիին «Դի-Դի Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, 33-ամյա ֆուտբոլիստի հաջորդ ակումբը կարող է դառնալ «Դի-Սի Յունայթեդը»: Եթե տրանսֆերն իրականանա, կիսապաշտպանը կմիանա «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի իր նախկին թիմակից, հարձակվող Ուեյն Ռունիին:
Կարիերայի սկզբում Յանգը պաշտպանել է «Ուոթֆորդի» և «Ասթոն Վիլլայի» գույները, իսկ 2011 թվականից հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Կարմիր սատանաների» հետ անգլիացին 5 տիտղոս է նվաճել, որոնք են Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը, Լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը