Մայիսի 30-ին, ժամը 16:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթին, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է:
Մայիսի 30-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 30-ին Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրում, հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը կշարունակի Ուկրաինայից նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման գործընթացը, որը մայիսի 29-ին ժամանել է Կիեւ՝ Ուկրաինայի քաղաքացիության վերականգումից հետո:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությանը՝ վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն ավարտվեց, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը։
«Նախատեսում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1,76 մլրդ դրամի ներդրումներ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:Ծրագրի շրջանակներում կստեղծվի 60 նոր աշխատատեղ՝ 120 հազար միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը:
Առավոտյան շուտ արթնաց, պատրաստեցի սուրճը, միացրեցի Հախվերդյանի «Նորից բացվում է առավոտը» երգը։Մի քիչ լսելուց հետո փորձեցի իմաստավորել երեկվա իմ օրը՝ 2019 թ․ մայիսի 29-ը։
ԵՊՀ-ում մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը և նշանակվելու է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Առաջադրվել է երկու է թեկնածու՝ Գեղամ Գևորգյանը և Վահե Հովհաննիսյանը։
Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում:
Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ից սոյայի նոր խմբաքանակների գնումը երկու երկրների միջեւ առեւտրական հակասությունների ֆոնին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Թեղուտը պատրաստվում է շուտով աշխատելու։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցյալ շաբաթ Հունգարիան պաշտոնապես ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը։
Մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը և նշանակվելու է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանրապետությունում ճանապարհաշինարարական աշխատանքներին։ Ըստ նրա՝ վերականգնման աշխատանքներն ակտիվ իրականացվում են և հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին 330 կմ ճանապարհի պայմանագրերը կնքված կլինեն, իսկ աշխատանքներն՝ ընթացքի մեջ։
Համացանցում հայտնվել է Դանուբում զբոսակատերի վթարի տեսագրությունը:
Կառավարությունը հավանություն տվեց Սնանկության ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթին և այն ճանաչեց անհետաձգելի:
«Նախարար է, հիմա ինչ ուզի` կարող է ասել, նրա ասածներն ինձ բացարձակ չեն հետաքրքրում։ Այլ բան չեմ ասի, որովհետև արդեն հոգնել եմ, այնքան եմ ասել, որ նրա ասածներին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում»:
Անցյալ տարվա հուլիսից ի վեր էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով ավելի քան 1300 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ):
«Հայաստանի վիճակագրական կոմիտեի ամփոփած ցուցանիշները վկայում են, որ տնտեսության մեջ տեղի են ունեցել որոշակի կառուցվածքային փոփոխություններ, և տնտեսական աճի ցուցանիշն ավելի բարձր է, քան տնտեսական ակտիվության թիվը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարը։
«Մենք փաստացի գործ ունենք 700 քաղաքացու հետ, որոնք աշխատում էին այս շինարարության վրա և որոնք ոչ միայն մնացել են անգործ, այլև պարտքերի մեջ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարների բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ում միջնորդությամբ ճանապարհը մի քանի անգամ բացվել էր մեքենաների համար։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության և կեղծ վիզա ձևակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վեթինգը կարելի է կիրառել նաև նախարաների հանդեպ։ Նման տեսակետ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Կրթության և գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։
Գերագույն ռադան չի ընդունել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հրաժարականը:
1. ՀՀ գործադիր իշխանության կողմից տեղի է ունեցել առերևույթ միջամտություն ՀՀ դատական իշխանության գործունեությանը, որի հետևանքով խախտվել է ժողովրդավարության և ՀՀ Սահմանադրության հենասյուն հանդիսացող իշխանությունների տարանջատման սկզբունքը, խաթարվել է դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը.
Մայիսի 30-ին Սյունիքում և Արցախում, հունիսի 2-4-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ես որևէ կապ չունեմ «Սամվել Բաբայանի գրասենյակի» տարածած այն հայտարարության հետ, թե իբր մայիսի 29-ի լույս գիշերը տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել եմ նաև ես:
«Հերթական խոշտանգումն է տեղի ունենում, անձը գտնվում է ստացիոնար բուժման մեջ, և բուժումը դեռ չավարտած` առաջարկել են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ Դեռևս երեք ամիս առաջ նույն բանն առաջարկեցին, իմ պաշտպանյալը հրաժարվեց, և կրկին տեղափոխելն այդ հիվանդանոց՝ օրենքի ուժով արգելվում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ երկխոսությունը ճգնաժամից կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությունները բնավ սպառված չեն: