Լոնդոնում հունիսի 12-ին կշարունակվեն դատական լսումները Ասանժի գործով
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատական լսումները կշարունակվեն հունիս 12-ին: Այդ որոշումը մայիսի 30-ին ընդունել է Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանը:
Լսումները տեւել են մի քանի րոպե, դրանք տեխնիկական բնույթ էին կրում: Ասանժն ինքը առաղջական վիճակի վատանալու պատճառով չի կարողացել մասնակցել դատական նիստին, թեեւ ավելի վաղ պլանավորվում էր, որ նա կմասնակցի բանտից տեսակապի միջոցով: Ինչպես մայիսի 29-ին Twitter-ում հայտնել է WikiLeaks-ը, կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը վատացել է այն ժամանակի ընթացքում, որ նա անցկացրել է Լոնդոնի Բելմարշ բանտում: Ասանժին տեղափոխել են պատժական հիմնարկության հիվանդանոցային բաժանմունք:
«Բելմարշ բանտում յոթ շաբաթվա ընացքում նրա առողջական վիճակը շարունակել է վատանալ, նա քաշի զգալի կորուստ է ունեցել: Նրան հիվանդանոցային բաժանմունք տեղափոխելու որոշումը խոսում է ինքն իր մասին»,- նշված է հայտարարության մեջ: WikiLeaks-ում հավելել են, որ «լրջորեն անհանգստացած են» Ասանժի ինքնազգացողության համար:
Բժիշկներն ավելի վաղ Ասանժի մոտ ախտորոշել են միջին ծանրության դեպրեսիա, շնչուղիների վարակներ եւ ատամների հետ կապված խնդիրներ, որոնք դարձել են Էկվադորի դեսպանատանը երկարատեւ մնալու հետեւանքը: Ասանժը 2006 թվականին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին:
Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել է գրեթե յոթ տարի:
Ապրիլին Էկվադորը մերժել է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաեւ արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին է ներկայացրել 2018 թվականին:
Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: