Կենդանակերպի տարբեր նշանների պատկանող անձանց հարաբերությունների համար լավագույն խորհուրդը
Խոյ
Խոյերը շատ կենտրոնացած են իրենց կյանքի կերպի ոճի վրա: Դուք սովոր եք անտեսել ուրիշների զգացմունքներն ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այլոց զգացմունքների ու պահանջմունքների նկատմամբ, իսկ ռոմանտիկ հարաբերություններում դուք բարդություններ եք ունենում ձեր զուգընկերոջ առջև ձեր պարտավորությունները կատարելու ժամանակ:
Խոյի համար լավագույն խորհուրդը հետևյալն է: Պարզապես սովորեք անշահախնդիր ու գիտակից լինել:
Ցուլ
Ինչպես և Խոյերը, Ցուլերը նույնպես բավականին եսասեր ու ինքնահավան անձնավորություններ են: Բայց իրենց համառության պատճառով Ցուլերն ավելի վատն են:
Ձեզ դուր է գալիս ամեն ինչ անել որոշակի կերպով, և, բացի դրանից, դուք մանիպուլյացնելու ու ձեզ շրջապատող անձանց կառավարելու պահանջմունք ունեք: Դա հանգեցնում է խնդիրների հարաբերություններում:
Դուք պետք է սովորեք ավելի ընկալունակ լինել ուրիշի գաղափարների հանդեպ:
Երկվորյակ
Հավատարմություն. ահա այն բանը, որը միշտ ձեր հարաբերություններում վեճերի թեմա է դառնում: Երկվորյակներն արագ են կորցնում ամեն հին բանի հանդեպ հետաքրքրությունը, սակայն հարաբերություններում պետք է հավատարիմ լինել զուգընկերոջը, եթե չեք ուզում ամեն ինչ փչացնել:
Սովորեք լինել հավատարիմ ու կատարել ձեր պարտավորությունները:
Խեցգետին
Ձեր զգացմունքները վերահսկողության տակ պահեք: Ինչպես և բոլոր Խեցգետինները, դուք ևս հակված եք ձեր էմոցիաներին թույլ տալ կառավարել ձեզ: Ահա թե ինչու նախկինում մարդիկ հավանաբար ձեզ խորհուրդ են տվել դադարել այդքան զգացմունքային լինել:
Սովորեք հետևել առողջ բանականությանը, այլ ոչ սրտի կանչին: Չի կարելի շարունակ ղեկավարվել բացառապես էմոցիաներով:
Առյուծ
Մի կողմ դրեք ձեր Ես-ը: Հպարտությունը ձեզ գերզգայուն մարդ է դարձնում: Այսպես, նույնիսկ ձեր հասցեին պարզ մեկնաբանությունը կարող է էականորեն վատացնել ձեր էմոցիոնալ վիճակը: Դուք ձեր մասին այնքան բարձր կարծիք ունեք, որ ձեզ հավասարակշռությունից հանելու համար մեծ ջանքեր պետք չեն:
Ինքնավստահ լինելը լավ է, բայց միևնույն ժամանակ՝ կարևոր է պահպանել նաև մարդկային գծերը:
Կույս
Ձեր էմոցիաները ճիշտ օգտագործեք: Դա հարաբերություններին վերաբերող լավագույն խորհուրդն է, որը դուք կարող եք ստանալ: Դուք պետք է կարողանաք ձեր զգացմունքներն ամրապնդել բառերով ու գործողություններով: Եթե դուք բարկանում եք, միգուցե արժե, որ մարզադահլիճ գնաք: Գլխավորը՝ դա ձեր մեջ մի պահեք:
Կշեռք
Դուք սովորել եք գոհացնել ձեր շուրջը եղած բոլորին: Դրա համար ձեզ կարելի է խորհուրդ տալ դադարել լինել շրջապատող մարդկանց կամակատարը:
Դուք պետք է սովորեք պահանջել բաներ, որոնք ուզում եք ու սպասում ձեր հարաբերություններից: Բայց եթե դուք ձեր ներսում խաղաղ չեք, դուք չեք կարող դրսում խաղաղություն հաստատել:
Կարիճ
Դուք միշտ տենչում եք իրավիճակը վերահսկողության տակ պահել: Կարիճի նշանի տակ ծնված լինելով` դուք ձեզ հարմարավետ եք զգում միայն, երբ որոշակի իշխանություն եք ունենում: Ձեզ դուր չի գալիս շրջապատողներին ցուցադրել ձեր թույլ կողմերը, դրա համար էլ ուզում եք, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ դուք սովորել եք:
Բայց դուք պետք է ականջ դնեք մի խորհրդի. Սովորեք էմոցիոնալ խոցելի լինել ձեր հարաբերություններում: Չի կարելի միշտ լինել այն մարդը, ով ինքն է միշտ ամեն ինչ կարգավորում:
Աղեղնավոր
Ձեզ համար կատարյալ խորհուրդն այն է, որ դուք սովորեք ավելի բաց լինել: Այո, որպես կանոն, դուք շատ զուսպ ու ամաչկոտ եք ամեն ինչում, ինչը վերաբերում է ձեր ներաշխարհին: Բայց դուք պետք է ձեր զուգընկերոջ հետ կիսվեք ձեր զգացմունքներով, եթե ուզում եք, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվի: Ինքդ քո մեջ զգացմունքները երկարատև պահելն անխուսափելիորեն հանգեցնում է աղետի:
Այծեղջյուր
Դուք շատ հակասական անձնավորություն եք: Նույնիսկ զուգընկերոջ հետ իր հարաբերություններում Այծեղջյուրներն ապրում են հետևյալ սկզբունքով` ամեն ինչ կամ ոչինչ: Այսպես, դուք կամ լիովին պարփակված եք ձեր մեջ, կամ գլխովին խորանում եք դրա մեջ:
Լավագույնը, որ կարելի է այստեղ ձեզ խորհուրդ տալ, դա այն է, որ դուք պետք է չափավորություն սովորեք: Ոչ մի անհրաժեշտություն չկա ողջ կյանքում ընկնել ծայրահեղությունների մեջ:
Ջրհոս
Ձեր սրամտության և կենսական բարդ իրավիճակներից ըստ արժանվույն դուրս գալու համար ձեզ կարելի է համարձակորեն բավականին խիզախ մարդ համարել : Դուք խելացի եք ու գիտեք, որ ամեն ինչից կարող եք միայնակ գլուխ հանել: Այնուամենայնիվ, դա նաև խոսում է չափից շատ ինքնահավանության հանդեպ ձեր հակվածության մասին: Ձեզ դուր չի գալիս ձեր կյանք այլ մարդկանց թողնել, քանի որ դուք դրա անհրաժեշտությունը չեք տեսնում:
Դուք պետք է սովորեք առավել բարեհաճ կերպով արձագանքել շրջապատող անձանց կողմից եկող սիրո դրսևորումներին: Հիշեք, դուք չպետք է ամեն ինչ միշտ միայնակ անեք:
Ձկներ
Իդեալիստ: Այս բառը կատարյալ է բնութագրում ձեր անձի բոլոր առանձնահատկությունները: Դուք սովորել եք իդեալականացնել բոլորին ու ամեն ինչ: Եվ հենց սա է ձեր հարաբերություններում եղած գլխավոր խնդիրը: Դուք պետք է դադարեք շրջապատող աշխարհը ռոմանտիկ դարձնելու փորձերը: Կատարյալ մարդիկ ու առարկաներ չկան:
Ընդունեք այն փաստը, որ հարաբերություններն էլ են ունենում իրենց վատ ու լավ ժամանակները:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը