Բաժիններ՝

«Եթե խաղանք Մեսսիի նման, հնարավորություն կունենանք «Բարսային» հանդիպել եզրափակչում». Պոչետինո

«Տոտենհեմի»  գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու հնարավորության մասին:

Կիսաեզրափակչի առաջին խաղում Պոչետինոյի թիմը պարտվեց «Այաքսին» (0:1):

«Կարծում եմ, որ «Տոտենհեմը» կխաղա «Բարսելոնայի» հետ եզրափակչում: Եթե մենք խաղանք Մեսսիի նման, ապա մենք անպայման հնարավորություն կունենանք «Բարսային» հանդիպել եզրափակչում:

Եթե մենք կատալոնական թիմի նման խաղանք առանց գնդակի, բայց մեծ ցանկությամբ, ապա մենք կունենանք հնարավորություն: Եթե ոչ, ապա մենք դուրս կմնանք մրցաշարից»,- ասել է Պոչետինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս